ԿԱՊԻԿՈ բնական բուսական լցանյութը ժամանակակից լուծում է՝ ձեր ընտանի կենդանու մաքրությունն ու հարմարավետությունն ապահովելու համար։ Պատրաստված լինելով բացառապես բուսական մանրաթելերից՝ այն ամբողջությամբ կենսաքայքայվող է և անվտանգ շրջակա միջավայրի համար։ Սեղմման հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ հատիկները խոնավության հետ շփվելիս ձևավորում են ամուր և հարթ գնդիկներ։ Դա ապահովում է խնայող օգտագործում և հեշտացնում մաքրումը, քանի որ առաջացած գնդիկները կարելի է թափել կոյուղու մեջ։ Լցանյութն ունի բարձր ներծծող հատկություն․ այն արագ ներծծում է հեղուկը, չեզոքացնում տհաճ հոտերը և երկար ժամանակ պահպանում թարմությունն ու մաքրությունը։ Լցանյութը չի պարունակում քիմիական հավելումներ, ինչի շնորհիվ այն հիպոալերգեն է և անվտանգ ինչպես կենդանիների, այնպես էլ ընտանիքի բոլոր անդամների համար։ ԿԱՊԻԿՈ-ն խորհուրդ է տրվում որպես ավանդական լցանյութերի էկոլոգիական և արդյունավետ այլընտրանք։ Բաղադրություն՝